Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Սիրածաղիկ(Agapanthus). ankakh.com

Սիրածաղիկ(Agapanthus). ankakh.com

Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը հարավային Աֆրիկան է, Բարեհուսո հրվանդան. բազմամյա խոտաբույս է, տերևները ժապավենաձև են, գոգավոր, աճում են բույսի արմատավզիկի մոտից:

Արմատները հաստ են ու մսոտ: Ամառվա կեսերին աճում են նետանման ուղիղ կանգնած ծաղկասլաքներ, որոնք վերջանում են 20-ից մինչև 200-ի հասնող բաց կապտավուն ծաղիկներով: Որպեսզի բույսը լավ աճի և առատորեն ծաղկի, անհրաժեշտ է առնվազն տարին մեկ վերատնկում կատարել: Յուրաքանչյուր վերատնկման ժամանակ թաղարների մեջ անհրաժեշտ է լցնել պարարտ կավա-ճմահողի, տերևահողի, փտած գոմաղբի և ավազի համապատասխան խառնուրդ:

 

Վերատնկումը հարկավոր է կատարել լայն, բայց ոչ խորը թաղարներում, զգուշությամբ, որպեսզի չվնասվեն հաստ ու մսալի արմատները:Մշակության մեջ հաճախակի հանդիպում է հովանոցաձև սիրածաղիկը, որի բազմաթիվ ծաղիկներn աչքի են ընկնում գեղեցիկ սպիտակ գույներով: Բնակարաններում աճեցվող բույսերn ամռանը անհրաժեշտ է տանել դուրս և դնել ստվերում, ջրել առատ: Սեզոնի ընթացքում խորհուրդ է տրվում մի քանի սնուցում կատարել:

Ձմռան ընթացքում բույսերը բնակարաններում կարելի է խնամել 4-6 աստճանի պայմաններում, պահանջվում է չափավոր խոնավություն և չի կարելի հաճախակի ջրել: Երևանի պայմաններում սիրածաղիկը կարող է ձմեռել բաց գրունտում, եթե ուժեղ ցրտերի ժամանակ բույսը ծածկեք կիսատակառներով և գոմաղբի շերտով: Բազմացվում է սերմերով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ